Հոգևոր արտ` ամենակարևորը մեր ինքնության պահպանման, զարգացման և լավ ու առողջ սերմերի բարիքը տարածելու համար։ Այո, ամենակարևորը, բայց և` ամենադժվար ստեղծվողն ու հասանելին:
Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։
Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Ջուղայի խաչքարերն ավիրող, ոչնչացնող թուրք բարբարոսներից: Տարբերվում է նրանով, որ ցանկանում է այդ խաչքարերը ոչնչացնել մեր երիտասարդության մտքերում և սրտերում...
Ինչպես խուսափել խայծից կամ, ժողովրդական լեզվով ասած, «կուտը չուտել»։ Ահա մի կարևոր հարց, որի մասին չի խոսվում և անտեսված է։ Սիրելիներս, այս հարցը արժեր քննարկել մեր հավաքական ինքնության տեսանկյունից աստվածային լույսի ներքո, սակայն չբարդացնելու համար խոսենք քաղաքական ու ժողովրդական լեզվով...
Իրական պետական, գաղափարական, եթե կուզեք, քաղաքական գործիչը ոչ թե պետք է ձգտի ներկայացնել մեծամասնությանը, այլ ձգտի ձևավորել արժեքային, պետական, գաղափարական և քաղաքական մեծամասնություն:
Ճշմարիտ, հավասարակշռված խոսքը, բոլորի հանդեպ հայրական հոգատարությունը հունից հանում, կատաղեցնում է թափոնին։ Թափոնը հետ է սովորել այդ ամենից, նրան հիմա հարազատ է վեցամյա ճղճղոցը, ամենօրյա ստոր սուտը, հայհոյախոսությունն ու բանսարկությունը...
Փոխե՛ք ձեր մտքերը դեպի բարին և այդժամ կգտնեք քաղաքակրթական չափազանց բարձր արժեքներ և՛ մարդկանց մեջ, և՛ մեր ազգի պատմության։ Սիրելինե՛րս, մեր ազգը առնվազն հինգ-վեց հազար տարվա, որոշ հաշվարկներով` մինչև տասներկու հազար տարվա պատմություն ունի։ Բնական է, որ այդ ընթացքում ունեցել է վերելքներ ու վայրէջքներ։ Հարցն այն է, թե հիմա ինչու և հանուն ինչի է ավելի շատ բացասականն ի ցույց դրվում: Հնագիտական շերտերում էլ բազում ավելորդություններ կան, սակայն արժեքն է ուսումնասիրվում և ցուցադրվում։
Մի օր մենք ազգովի պետք է այդ համազգային ապաշխարությունը իրականացնենք, ներքին դարձ ապրենք, մաքրվենք մեզ պաշարող բոլոր մահացու ախտերից` հպարտությունից, ծուլությունից, անտարբերությունից, ստից, ագահությունից...
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...